ՔԱՂԱՔԱՅԻՆ ՏՈՒՐ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Բացահայտեք Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը, որտեղ ամեն մի փողոց, պատ և բակ ունի է իր պատմությունը։ Մեր քաղաքային տուրը ձեզ կտանի Գյումրիի ամենահետաքրքիր և գեղատեսիլ անկյունները՝ համադրելով պատմություն, կոլորիտ և գյումրեցիների անզուգական հումոր։
Տուրի ընթացքում կայցելենք՝
• 🕍 Կումայրի արգելոց-թանգարանըի տարածք՝ 19-րդ դարի ճարտարապետությամբ հին Գյումրու սիրտը։
• ⛪ Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Յոթ Վերք, Սուրբ Նշան եկեղեցիներ ՝ քաղաքի հոգևոր խորհրդանիշները։
• 🏰 Սև Բերդ՝ Գյումրու ամենահին ամրոցներից մեկը՝ պատմության կենդանի վկան։
• 🎭 Գյումրու Վարդանանց հրապարակը՝ քաղաքի սիրտը։
• 🖼️ Թանգարաններ՝ Գյումրու պատմության թանգարան, Մհեր Մկրտչյանի, Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարաններ, Ավետիք Իսահակյանի տուն թանգարան, Ասլամազյան քույրերի պատկերասրահ։
• 🚶♀️ Հին Գյումրու փողոցներ՝ յուրահատուկ բակերով, երկաթյա դարբնոցներով ու տեղական արվեստանոցներով։
Տևողությունը․ մոտ 2-3 ժամից սկսած
Տուրի ձևաչափը․ քայլարշավ (հնարավոր է նաև մեքենայով տարբերակ)
Ներառված է․ փորձառու գիդ, պատմական և մշակութային հետաքրքիր պատմություններ, Ալեքպոլյան կենցաղ, լուսանկարների հնարավորություններ
Գյումրին ոչ միայն քաղաք է, այլ զգացողություն․ այստեղ ամեն քայլափոխի կգտնեք ժպիտ, ստեղծագործություն և իսկական հայկական ոգի